Յանիս Դալինիշ
Յանիս Դալինիշ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | լատիշ․՝ Jānis Daliņš |
Ազգություն՝ | լատվիացի |
Մասնագիտացում՝ | թեթև աթլետ |
Երկիր՝ | Լատվիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 5, 1904 |
Ծննդավայր՝ | Վալմիերա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան ամսաթիվ՝ | հունիսի 11, 1978 (73 տարեկան) |
Մահվան վայր՝ | Մելբուռն, Ավստրալիա |
Հասակ՝ | 180 սանտիմետր |
Յանիս Դալինիշ (լատիշ․՝ Jānis Daliņš, 5 նոյեմբերի, 1904, Վոլմար (ներկայում՝ Վալմիերա, Լիֆլյանդիա, Ռուսական կայսրություն — 11 հունիսի, 1978, Մելբուռն, Ավստրալիա), լատվիացի մարզիկ, թեթև աթլետ, Լատվիայի պատմության մեջ առաջին օլիմիպական մեդալակիրը։
1932 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Յանիս Դալինիշը վաստակում է արծաթե մեդալ մարզական քայլք մարզաձևում։ 1934 թվականին նա դառնում է Եվրոպայի չեմպիոն նույն մարզաձևում՝ հաստատելով աշխարհի ռեկորդ։ Յանիս Դալինիշը համարվում է Լատվիայի լավագույն մարզիկը մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1930-ական թվականներին ստեղծված "Ak, kaut man Daliņa kājas būtu" ("Օ, եթե ես ունենայի Դալինիշի ոտքերը") երգը մնում է հանրահայտ Լատվիայում։ Դալինիշի անվամբ են կոչվում փողոց ու մարզադաշտ նրա ծննդավայր Վալմիերա քաղաքում[1]։
1949 թվականիի օգոստոսին Յանիս Դալինիշն ընտանիքի (կինը՝ Էլլան, որդիները՝ Իվարս և Յանիս, դուստրը՝ Ռուդիթ) հետ տեղափոխվում է Ավստրալիա[2]։ Որոշ ժամանակ ապրում է Վիկտորիա նահանգի հյուսիս-արևելքում՝ գաղթականների ընդունման կենտրոնում։ Յանիս Դալինիշը Բենալա քաղաքում աշխատում է որպես ատաղձագործ՝ կառուցելով բազմաթիվ տներ։ Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ընտանիքի հետ տեղափոխվում է Մելբուռն, որտեղ էլ բնակվում է մինչև կյանքի վերջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Apinis, Pēteris (2006). A Hundred Great Latvians. Riga: Nacionālais apgāds. էջ 122. ISBN 9984-26-288-X. OCLC 238892134.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Apinis, Pēteris (2006). A Hundred Great Latvians. Riga: Nacionālais apgāds. էջ 122. ISBN 9984-26-288-X. OCLC 238892134.
- ↑ «Immigrant Ships Transcriber Guild; SS Skaugum». immigrantships.net. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.